Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սխտորի ծերացումը կանխարգելող ազդեցության մասին

Սխտորի ծերացումը կանխարգելող ազդեցության մասին

Մոտ 10 տարի առաջ «Восстановление иммунитета человека» (Выпуск 71, от 21.12.2005г.) պարբերականում հրապարակվեց բժիշկ Նատալիա Գոլուշկոյի դասախոսությունը, որում նկարագրված են նաեւ սխտորի օգտակար հատկությունները:

 

Կարեւոր է իմանալ, որ սխտորը Սանսկրիտ՝ հնագույն լեզվում կոչվել է Ռոշոնա, ինչը նշանակում է, որ բույսն ունի 5 համ.

 

  • սոխուկը՝ սուր կծվահամ,
  • տերեւը՝ դառը,
  • ցողունի ստորին հատվածը՝ տտիպ,
  • ցողունի գագաթը՝ աղի,
  • սերմերը՝ քաղցր:

Սխտոր


Չի ներկայացված միայն թթու համը:


Արեւելյան բժշկությունը համարում է, որ բազմահամ բույսերն օժտված են յուրահատուկ ու բազմաթիվ բուժիչ հատկություններով:


Ի դեպ, կոճապղպեղի արմատի ու սխտորի ցողունի փոշիների խառնուրդը կարելի է օգտագործել աղի փոխարեն՝ օրը 5-10 գ (Ջ. Ս.) :

 

Հոդվածի հեղինակը գրում է. «Ենթադրվում է, որ սխտորն ունի ծերացման գործընթացը դանդաղեցնող ներուժ, քանի որ կանխարգելում է ճարպերի առաջացումը: Գերմանիումը, որը պարունակվում է սխտորում, հզոր հակաօքսիդանտ է, նաեւ խթանում է իմունային համակարգը»:


Մայնցի սրտի ու արյան շրջանառության խնդիրներով զբաղվող համալսարանում, 21-րդ դարի սկզբում կատարվել է սխտորի հատկությունների ուսումնասիրություն, որը կարելի է անվանել յուրօրինակ ու սենսացիոն: Տնօրեն Գուստավ Բելցը գրել է. «Երեխաների արյունատար անոթները գերէլաստիկ են: 40-45 տարեկանից հետո անոթներն օր-օրի կոպտանում են: Դրանցում առաջանում է բարձր ճնշում, քանի որ, հատկապես զարկերակներում, նվազում է սիլիցիումի քանակը, արդյունքում մեծանում է սրտի ու անոթների ծանրաբեռնվածությունը, կաթվածի վտանգը»: Բելցը հետազոտել է թվով 200 մարդու անոթների պատերի էլաստիկությունը:

 

ՍխտորԳործնականում, առողջ կամավորները բաժանվել են 2 խմբի՝ 100-ը ամեն օր կերել է սխտոր, իսկ մյուս խմբում ընդգրկվածները ընդհանրապես չեն օգտագործել: Գիտնականն ամփոփել է փորձի արդյունքները. «Առաջին անգամ գիտության պատմության մեջ, ճշգրիտ չափումների միջոցով հաջողվեց ապացուցել, որ սխտորի շնորհիվ անոթները 15 տարով ավելի երիտասարդանում են: Սխտորը կանխարգելում է անոթների խցանումը»:


Վերադառնանք Ն. Գոլուշկոյի հոդվածին. «Եթե կալցիումը մասնակցում է օրգանիզմի կմախքի կառուցմանն, ապա սիլիցիումն անհրաժեշտ է ճկուն հյուսվածքների էլաստիկությունն ապահովելու համար: Սիլիցիումի սակավության պարագայում ճկուն հյուսվածքները կոպտանում ու խտանում են, քանի որ կրեմնիումն ավելի ակտիվ մակրոտարր է»:

 

Այստեղ Բելցի ու Գոլուշկոյի կարծիքները համընկնում են, սակայն փորձենք չհամաձայնել Գոլուշկոյի հետեւյալ կարծիքի հետ. «Սխտորը մաքրում է անոթները, քանի որ մեծ քանակությամբ սիլիցիում է պարունակում»: Կան բույսեր որոնք անհամեմատ ավելի հարուստ են սիլիցիումով (հնդկացորեն, բազուկ, կարտոֆիլ, պոպոք, պնդուկ, պիստակ, դդում, այլ):  Խնդիրը նրանում է, որ կան մակաբույծներ, որոնք սնվում են մարդու օրգանիզմում պահեստավորված սիլիցիումով, իսկ սխտորը պարունակում է նյութեր, որոնք ճնշում են դրանց:

 

ՍխտորԱյստեղ կարող է որոշիչ լինել գերմանիումի դերը:

 

  • Ենթադրվում է, որ սիլիցիումի ու գերմանիումի միջեւ կա որոշակի փոխազդեցություն, օրինակ, այն բույսերը, որոնց բնականոն զարգացման համար անհրաժեշտ է սիլիցիում, ավելի զգայուն են գերմանիումի հանդեպ:

  • Գերմանիումի բարձր պարունակությունն (ջրի, օդի, հողի մեջ) ունի տոքսիկ ազդեցություն բույսերի վրա: Բացառություն է կազմում միայն բորբոսի սունկը:

  • Գերմանիումն ունի ճնշող ազդեցություն ո՛չ միայն վնասակար միկրոօրգանիզմների, այլ նաեւ հելմինտների վրա («Четырежды рожденный брат кремния », 20.10. 2014, medglebov. ru ):     

Սխտորի հատկանիշների զգալի մասը բացատրվում Է ծծմբի առկայությամբ


Սխտորը պարունակում է 33 միմյանցից տարբերվող ծծմբային միացություններ, որոնցից գերակշռում է ալիինը, այն կազմում է ընդհանուրի 65-75%-ը: Առանձնացված մաքուր ալիինը բյուրեղային նյութ է, որը պարունակում է ջրածնի՝ H, թթվածնի՝ O, ազոտի՝ N ու ծծմբի՝ S ատոմներ (4H, 30, 1N, 1S), չունի հոտ ու լուծվում է ջրում: Ալիինը կայուն միացություն է, այն չունի հակաբակտերիալ ազդեցություն: Թարմ սխտորի 100 գրամը պարունակում է մոտ 300 մգ ալիին:


ՍխտորՍխտորի հյուսվածքներում պարունակվող ալինազա խմորիչն ակտիվանում է, երբ սխտորը ենթարկում են մեխանիկական ազդեցության:

 

Տեղի է ունենում քիմիական ռեակցիա, որի արդյունքում ալիինի երկու մոլեկուլների մնացորդներից առաջանում է ալիցինի 1 մոլեկուլ (10H, 10, 6C, 2S): Արդյունքում անջատվում է ազոտի ատոմը, որի օքսիդի հետ ոչ վաղ անցյալում կապում էին բազմաթիվ «վախեր»: Ներկայում պարզվել է, որ ազոտի օքսիդը խթանում է անոթների աշխատանքը՝ հատկապես սրտամկանի: Բնությունը նույնիսկ ստեղծել է հնարավորություն, որպեսզի չափահաս մարդու օրգանիզմում գոյանա ազոտի օքսիդ «ծնող» արգինին ամինաթթուն: Սակայն, եթե արգինինի դեպքում ազոտի օքսիդն առաջանում է մկանների ծանրաբեռնվածության պարագայում եւ ունի սահուն, դանդաղ ընթացք, ապա, երբ մարդը ծամում է սխտորը, օքսիդի գոյացումն ընթանում է շատ արագ: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ճնշումն արագ իջեցնելու համար սխտորի մեկ միջին ատամիկ ծամել: Ժողովրդական բժշկությունը սրտի ցավերի դեպքում առաջարկում է կուլ տալ սխտորի փոքր ատամիկ, հատկապես ստենոկարդիայի նոպայի, եթե ձեռքի տակ չկա նիտրոգլիցերին: Այս դեպքում սխտոր ծամելը խիստ վտանգավոր է:

 

Ալիցինը պարունակում է օդում արագ տարածվող հզոր ֆիտոնցիդներ, այսինքն, ունի հակաբակտերիալ, հակավիրուսային ազդեցություն (նույնիսկ 1:125000 լուծույթում) ու տարբեր միացություններ գոյացնելու հսկայական ներուժ:

 

Պատահական չէ, որ ԱՄՆ-ում հիմնադրվել է հատուկ՝ ալիցինի հատկություններն ուսումնասիրող համալսարան: Վերջին տարիներին Ճապոնացի գիտնականները հրապարակել են տվյալներ, որ այդ միացություններից դիալիլսուլֆիդը նվազեցնում է արական հորմոն տեստոստերոնի գոյացման ընթացքը: Դա հնարավոր է, երբ երիտասարդ տղամարդը կանոնավոր կերպով թարմ սխտոր է ուտում:

 

Սխտոր Սխտոր

 

Շագանակագեղձի ադենոմայի դեպքում թարմ սխտորն ունի բուժիչ ազդեցություն: ԱՄՆ-ի գիտնականները գտել են, որ 6 ամիս շարունակ, օրը 1-2 ատամիկ սխտոր ուտողների մոտ 19%-ով նվազում է սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը եւ 9%-ով՝ խոլեսթերինի պարունակությունն արյան մեջ եւ լյարդում: Վերջին հանգամանքը կարող է նպաստել տեստոստերոնի գոյացման նվազեցմանը:


Սխտոր	ՍխտորԱզոտի օքսիդ: 1998թ. հոգեբանություն /բժշկություն բնագավառում կատարված հետազոտություններից Նոբելյան մրցանակի է արժանացել «Ազոտի օքսիդը որպես ազդանշանային գազ» աշխատանքը:

 

Ա.  Պարզվել է, որ մեկ բջիջում առաջացած NO գազն արագորեն փոխանցվում է այլ բջիջներին՝ ձեւավորելով ազդանշան անոթների հարթ մկանները թուլացնելու վերաբերյալ: Արդյունքում լայնանում են անոթները, առատանում է արյան հոսքը եւ նվազում է ճնշումը:


Բ.  Ազոտի օքսիդը որոշակի սպիտակուցի հետ կազմում է հակադեպրեսանտ նյութ:


Գ.  Որպես NO դոնորներ կարող են հանդես գալ ծծումբ պարունակող գլուտաթիոնը, մեթիոնինը, ցիստեինը, նիտրոզոտիոլը կամ այլ՝ ազոտի ատոմ տրամադրող մոլեկուլներ, օրինակ սխտորի եթերային յուղում պարունակվող ալիինը:


Դ.  Ապացուցված է, որ արգինինը, որպես NO մատակարար, իջեցնում է սիստոլիկ եւ դիստոլիկ զարկերակային ճնշումը: Նման ազդեցութուն ունի նաեւ հում սխտորը՝ նոր հավաքած կամ արդեն հնացած:


Ե.  Ապացուցված է, որ ազոտի օքսիդն ու արգինինը պաշտպանում են ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բետա- բջիջները:


Զ.  Որոշ դեպքերում սխտորը կարող է մեղմացնել գլխացավը: Պահպանում է ուղեղի բջիջներն ու կանխարգելում է դրանց ծերացումը:


Է.  Սխտորի սոխուկը պարունակում է ընդամենը 630 մգ (100 գրամի մեջ) արգինին, տերեւը՝ 121 մգ: Կարելի է ենթադրել, որ բոլոր վերոգրյալ հատկությունները բացատրվում են ալիցինի առաջացման ժամանակ ալիինից անջատվող ազոտի օքսիդի առկայությամբ:


Թ.  Կան գիտնականներ, ովքեր կարծում են, որ «ազդանշանային» գազի դեր կարող են ստանձել SH միացությունները:


Սխտոր	Սխտոր

 

Հեղինակ. Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am
Որքա՞ն ջուր պետք է խմել. armeniamedicalcenter.am

Մարդիկ հաճախ պարզապես մոռանում են ջուր խմել, հատկապես դա բնորոշ է տարեցներին և երեխաներին: Սակայն ցանկացած տարիքում անհրաժեշտ է հիշել ջրի լրացուցիչ ծախսի մասին...

ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից
ՀՀ ԱՆ. Խուսափե՛ք տրանսճարպերից

Տրանսճարպերի չարաշահումը`...

Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am
Մրգերը շաքարային դիաբետի ժամանակ. armeniamedicalcenter.am

Մրգերը և հատապտուղները պարունակում են առողջության համար շատ կարևոր վիտամիններ, միկրոէլեմենտներ, բջջանք: Շաքար պարունակող որոշ մրգեր կարգավորում են արյան ճնշումը...

Ուտելու հոգեբանությունը. urolog.am
Ուտելու հոգեբանությունը. urolog.am

Ուտելու հոգեբանությունը կիրառական հոգեբանություն է, որն օգտագործվում է` հասկանալու մարդու սննդի ընտրության և ուտելու վարքագիծը...

ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը
ԵՊԲՀ. Սննդային ալերգիա. մասնագետի անդրադարձը

Եթե Դուք ունեք սննդային ալերգիա, Ձեր իմուն համակարգը գերզգայուն է տվյալ սննդի նկատմամբ: Դրա պատճառը իմունոգլոբուլին E-ն է (IgE), որը բարձր քանակով հանդիպում է ալերգիա ունեցող մարդկանց մոտ...

Ալերգոլոգիա
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին
ՀՀ Ան. Ինչպես առողջ սնվել տոնական օրերին

Դժվարամարս կամ ոչ համատեղելի մթերքը չարաշահելու արդյունքում տոնական օրերին հաճախ արձանագրվում են սննդային թունավորումներ և մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումներ: Նմանատիպ խնդիրներից խուսափելու համար մասնագետները...

Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am
Սննդակարգը միզապարկի քարերի ժամանակ. հիվանդության կանխարգելումը. armeniamedicalcenter.am

Միզապարկի քարերի  առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...

Միզային համակարգ Սննդակարգեր
Գինին և առողջությունը
Գինին և առողջությունը

Գինու օգտակար հատկությունները գաղտնիք չեն մարդկանց արդեն դարեր ի վեր: Սակայն, որպեսզի այն իրապես նպաստի առողջության պահպանմանը, անհրաժեշտ է ինքնագիտակցում և չափավորության զգացողություն...

Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am
Ինչպիսի՞ ջուր է պետք խմել առողջ լինելու համար. armeniamedicalcenter.am

Օրգանիզմի համար մեծ է ջրի դերը: Մարդն ավելի հեշտ դիմանում է քաղցին (մոտավորապես 30-45 օր), քան ջրի պակասին: Առանց ջրի օրգանիզմը չի կարող գոյատևել անգամ 5 օր, քանի որ ջուրը կյանքի հիմքն է և կազմում է օրգանիզմի 2/3-ը...

Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am
Հակաքովիդային մթերքներ. armeniamedicalcenter.am

Քովիդ վարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը: Դրան նպաստում է առողջ սնունդը: Բացի այդ, կան որոշ մթերքներ, որոնք ավելի` քան մյուսները, դրական ազդեցություն են ունենում...

Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am
Ընպելիքները և սնունդը հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիների սննդի հետ բազում միֆեր են կապված: Երբեմն դրանք տարօրինակ արգելքներ են՝ կծու, սնկով կերակուրներ, մթերքների որոշակի գույներ և այլն...

Հղիություն, ծննդաբերություն
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am
Քաղցրակերության վնասները. armeniamedicalcenter.am

Գիտնականներն ապացուցել են, որ շաքարը նպաստում է վաղաժամ ծերացմանը:  Պրոֆեսոր Դեվիդ Հաննը համեմատել է շաքար շատ և քիչ օգտագործող մարդկանց դիմագծերը և սենսացիոն եզրակացության եկել: Գիտնականը նկատել է, որ նույն տարիքի...

Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com
Առանձնացված սնուցման կարևորությունը. nairimed.com

Հավանաբար, շատերն են լսել առանձնացված սնուցման մասին, սակայն ըստ անվանման, այնքան էլ պարզ չէ, թե ի՞նչը` ինչի՞ց պետք է առանձնացնել, իսկ կարևորը՝ ինչո՞ւ: Առանձին սնուցման փիլիսոփայությունն այն է...

Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am
Ինչպե՞ս է ազդում սնվելու ռիթմը ուղեղի առողջության վրա. urolog.am

Ուտելը մարդու կյանքի կարևոր բաղադրիչներից է։ Պարզվում է, որ ոչ միայն սնննդի տեսակը, այլև այն ընդունելու ժամանակը ունի տարբեր ազդեցություններ մարդու ուղեղի վրա: Ապացուցված է, որ ուտելու անկանոն ժամերը նպաստում են...

Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4
Ամանորի տոնական սեղանի ամենավտանգավոր մթերքը. Սալուտեմ ամսագիր №4

Ամանորի սեղանն օրգանիզմի համար ծանր փորձություն է՝ սեղանին բազմաթիվ խոհարարական գլուխգործոցներ են հայտնվում, որոնց գայթակղությանը դիմանալը պարզապես անհնար է։ Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս...

Ամեն ինչ տոն օրերի մասին Սալուտեմ 4.2021

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ